▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական բրիգադը ադրբեջանցիների կողմից ամբողջ սպայակազմով և զինվորներով կռվում էր մեր դեմ.Հրամանտար

«Ռազմարվեստը գիտություն է, հաշվարկ: Արցախյան պատերազմի ժամանակ ոնց հաշվում էինք՝ պարտվում էինք: Ոչ զենք ունեինք, ոչ՝ մարդկային ռեսուրս: Շանս չկար, բայց հաղթեցինք: Մենք կարող ենք ոչնչացնել Ադրբեջանը: Մենք կանենք դա: Գիտեմ նաև այն, որ նրանց ունեցած զենքերի մեծամասնությունն էլ մերն է լինելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Ագո):

Արցախյան պատերազմի առաջին հրամանատարը հիշեց.

«Երբ սկսվեցին լայնածավալ պատերազմական գործողությունները,  ադրբեջանցիների հետ մնացինք մենակ: Մենք մեն-մենակ մնացինք, իրենք չէ, ռուսները նրանց լավ էլ օգնում էին: Նույնիսկ Կիրովաբադի ռուսական բրիգադը ադրբեջանցիների կողմից ամբողջ սպայակազմով և զինվորներով կռվում էր մեր դեմ: Այսօր, փառք Աստծո, բավականին զենք ունենք»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more