▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսական բազայի դեմ պայքարելով՝ թուրքերին «էստի համեցեք» են անում»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան տևական ժամանակ է` աչքի փուշ է դարձել տարատեսակ եվրաթուրքերի համար։ Դրանց մեջ նույնիսկ վերլուծաԳանգեր կան, որոնք ադրբեջանական մամուլով Թուրքիային կոչ էին անում ակտիվանալ տարածաշրջանում, որ կարողանան ռուսներին դուրս հանել։ Հիմա դրանց համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ռուսական բազայի դեմ նոր թափով պայքարելու համար։
Այն, որ շուրջ 200 տարի (շատ կարճ ընդհատումներով) ռուսական ռազմաբազան ապահովել է հայկական տարածքների անվտանգությունը թուրքական ներխուժումից, աներկբա է։ Թուրքերը միշտ ցանկացել են մտնել Հարավային Կովկաս ու միշտ հանդիպել են ռուսական զորքի պատնեշին։
1918թ-ին ռուսները 2 տարով դուրս են եկել ու 2 անգամ Թուրքիան ամբողջությամբ օկուպացրել է Շիրակի մարզը։
Հիմա, ռուսական բազայի դեմ պայքարելով, ըստ էության թուրքերին «էստի համեցեք» են անում։
Բայց անվտանգությունից բացի ռուսական ռազմաբազան շոշափելի տնտեսական ազդեցություն է ունենում հատկապես Գյումրու ու Շիրակի մարզի վրա։ Պատմականորեն այդպես է եղել ու հիմա էլ շարունակվում է։
Գյումրեցիները կփաստեն, որ քաղաքում խանութների, շուկայի, ռեստորաններ/սրճարաններ/ բիստրոների, բնակարանների վարձակալության, տաքսի, առաքումների և այլ տիպի ծառայությունների մեջ խիստ զգալի է ռուսական բազայում աշխատողների, նրանց ընտանիքի անդամների ու ծառայողների ներդրումը։
Կոնկրետ հաշվարկ չկա, բայց բազայի տնտեսական ազդեցությունը քաղաքի առևտրի ու ծառայությունների ոլորտում կարող է անցնել 50 տոկոսից։ Բազայի գործունեության դադարեցումը թեկուզ մեկ ամսով կարող է հսկայական տնտեսական կորուստներ բերել քաղաքին ու մարզին։ Դրա հետևանքները քաշելու են գյումրեցիները, ոչ թե արևմտյան գրանտներով բոլ-բոլ սնվողները։ Հարց չեն տալիս, թե Գյումրին այսքան տարի ինչպես է շնչում առանց պետական աջակցության, առանց լուրջ արդյունաբերական ձեռնարկությունների գոյության։
Եթե եվրաթուրքերը չտեսնելու են տալիս այդ կարևոր տնտեսական գործոնը, ապա գյումրեցիները ամեն օր են զգում դրա ազդեցությունը։
Հաշվի առնելով անվտանգության ու տնտեսական ազդեցության հանգամանքները՝ բնականաբար, գյումրեցիները ոչ միայն դեմ են լինելու, այլ ատելու են ռուսական բազան Հայաստանից հանելու քաղաքական գիծ տանողներին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more