▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս զինծառայողը շփոթե՞լ է հասցեն

«Այսօր» լրատվականը փետրվարի 1-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ ազգությամբ ռուս, զինվորական հագուստով անհայտ անձը գիշերը փորձել է մուտք գործել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան՝ Երանոսյանների տուն: Ռուզաննա Երանոսյանը պատմել էր, որ անծանոթը հարբած է եղել, մոտ կես ժամ անդադար թակել է դուռն ու պահանջել այն բացել: ՀՀ ոստիկանությունից «Այսօր» լրատվականին հայտնում են, որ նման ահազանգ ստացել են:

Ոստկանության Շիրակի մարզային վարչությունից հայտնել են, որ զինծառայողը 1990 թվականին ծնված, ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վասիլի Սուրնիկովն է: Նա պատմել է, որ կամեցել է ընկերոջ տուն գնալ, հարբած է եղել, շփոթել է շենքը: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ Սուրնիկովը հարցաքննվել է, ձերբակալված չէ, քանի որ հաստատված չէ, որ փորձել է հանցագործություն իրականացնել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more