▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-թուրքական «սիրախաղի» հետևանքները

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում օրակարգ է բերվել, ընդ որում ռուսական կողմի առաջարկով, Թուրքիայի հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի հայտամրցույթի հարցը: Թուրքական մամուլի համաձայն`ռուսական կողմը «կանաչ լույս» է վառել հեռահար ՀՕՊ համալիրների նախագծի շրջանակում Անկարայի հետ տեխնոլոգիաներով կիսվելու թուրքերի նախկին առաջարկին: Ըստ հրապարակումների` հետագա բանակցություններում հստակեցվելու են ոչ միայն տեխնոլոգիաների փոխանցման, այլ նաև հայտամրցույթին ներկայացվելիք նախնական գների հարցերը: Տարիներ առաջ Թուրքիայի հայտարարած հայտամրցույթին մասնակցող ռուսական ընկերությունն իր С-400 համալիրներով դուրս մնաց մրցույթից բարձր գնի և հատկապես տեխնոլոգիաներ փոխանցելու առաջարկը մերժելու պատճառով: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները մերժում են Թուրքիային հեռահար ՀՕՊ համալիրներ մատակարարելու և տեխնոլոգիաներ փոխանցելու հարցում: Հետաքրքիր է` «թուրքական բազարը» նոր շրջափուլ է մտնում:


Լևոն Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more