▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս պաշտոնյան խոստովանում է, որ արևմտյան զենքերն ավելի հզոր են, քան ռուսականը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Ռուս պաշտոնյաների հայտարարությունները բացի այն, որ մեղմ ասած անտրամաբանական են, որոշ դեպքերում նաև զարմացնող են: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը երեկ Ագային ժողովում կրկնում է ռուսական կողմի չարչրկված մոտեցումը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը որպես տնտեսական գործոն դիտարկելու հանգամանքը: Նման մոտեցման անտրամաբանական ու դաշնակցային հարաբերությունների մեջ չտեղավորվող լինելու մասին երևեի թե իմաստ չկա անդրադառնալու: Բայց, Չեկալինը հայտարարում է մի կարևոր բան. եթե Ռուսաստանը չվաճառի Ադրբեջանին ռուսական զենք, ապա դրա տեղը Ադրբեջանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի զենքեր, որոնք ավելի սարսափելի ու մահաբեր են: Գրողը տանի, դուք կատարեք ձեր դաշնակցային պարտավորությունները, Ադրբեջանն ումից ուզում է թող առնի: Բայց այստեղ զարմանալին նա է, որ ռուս պաշտոնյան իր ելույթի հակասականության մեջ խոստովանում է, որ արևմտյան զենքերն ավելի հզոր են, քան ռուսականը: Մեղմ ասած տաօրինակ ու զարմանալի է»:


Լևոն Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more