▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս հետախույզները Հայաստանում 100 կմ երթ են կատարել

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումները հատուկ-մարտավարական վարժանքների  շրջանակներում  100 կիլոմետրանոց  երթ են կատարել դեպի ճամբարային հավաքների անցկացման «Փամբակ» լեռնային զորավարժարան:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝   ավելի քան 50 միավոր անվավոր եւ թրթուրավոր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյան երթն անցել Է ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրությունների վրա՝ ժայռոտ լեռնային տեղանքի Էքստրեմալ պայմաններում: Տեղանքի դժվարանցանելի հատվածներում հետախույզներն իրականացրել են ավտոմեքենաներից դեսանտավորում եւ հետիոտն հաղթահարել են գրունտային ճանապարհների բարդ հատվածները:     

Միավորման հետախուզական ստորաբաժանումների զորաշարժերի եւ երթի ընթացքն օդից հսկել են «Գրանտ», «Լեեր» եւ «Զաստավա» անօդաչու թռչող ապարատները, որոնց անձնակազմերն առաջ են շարժվել շարասյան հետ մեկտեղ:

Մեկ ամսա ընթացքում ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզներ «Փամբակ» լեռնային զորավարժարանում կանցնեն լեռնային, ալպինիստական եւ հատուկ պատրաստության դասընթացներ:

 Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more