▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս հայրը մասնատել է իր 6 երեխաներին և հղի կնոջը

Ռուսաստանում արտակարգ դեպք է գրանցվել. Նիժնի Նովգորոդի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մանկահասակ 6 երեխաների և նրանց հղի մոր մասնատված մարմինները:

Հանցագործության մեջ կասկածվում է ընտանիքի հայրը՝ Օլեգ Բելովը, ով «Յոթերորդ օրվա քրիստոնյա ադվենտիստների եկեղեցի» կրոնական կազմակերպության անդամ է: Նա նաև հաշվառված է հոգեբուժարանում:

Բելովը այժմ գտնվում է Կովրովի քաղաքային հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, որտեղ տեղափոխվել է որովայնի վնասվածքով: Նա բերման ենթարկելու ժամանակ դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին:

Ռուսական կայքերի փոխանցմամբ՝ ավելի ուշ սպանված են գտել նաև Օլեգ Բելովի մորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more