Պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանն ընդգրկվել է միջազգային փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում
«Медвежонок 3» միջազգային կինոփառատոնը հայտարարել է պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը, որում ընդգրկված են հայտնի մեդիամենեջերներ, շոուրաններ, պրոդյուսերներ, թատրոնի և կինոյի դերասաններ, սցենարիստներ և ռեժիսորներ, որոնց թվում է նաև հայ պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը:
Կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրին կինոարդյունաբերությունում հայտնի գործիչներ են, որոնց առջև խնդիր է դրված ոչ միայն ընտրել լավագույն ռեժիսորին կամ լավագույն սցենարը, այլ, ամենակարևորը, լինել մենթորներ մանկական ժյուրիի համար»,-ասել է փառատոնի նախագահ Գավրիիլ Գորդեևը։
Դիտեք նաև՝