▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Ջաղինյանը ծառ է կտրում, որ տեղը ծառ աճեցնեն...

hraparak.am-ը գրում է. Ռադիոտան բակում արծաթափայլ եղևնիներ են կտրել, ինչպես նաեւ այլ ծառեր ու թփեր։ Կարելի է ասել՝ ողջ բուսականությունը, որ այստեղ եղել է խորհրդային ժամանակներից, վերացրել են։ Գետնին տապալված կանաչ սաղարթներն ու թարմ, լացող կոճղերը ֆիքսել է «Ա1+»-ի տեսախցիկը։ Ռադիոտան աշխատակիցների հետ հարցուփորձից պարզեցինք, որ կտրվել է մոտ 25-30 արծաթափայլ եղևնի, ինչը հանցագործություն է։ 

Ակտավորե՞լ է արդյոք բնապահպանության տեսչությունը արծաթափայլ եղևնիների հատումները։ Տեսչության պետ Հակոբ Գալստյանի ընդունարանից խոստացան պատասխանել ու  գնացին տուն՝ զանգերին այլևս չպատասխանելով։ 

Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, պարզվում է, տեղյակ էր ծառերի սպանդից։ «Իհարկե, տեղյակ եմ, - ասաց նա, - ծառատունկի են պատրաստվում, այստեղ մեծ ծառատունկ է շուտով լինելու, գեղեցիկ, նոր ծառեր են  տնկվելու»։ Դրա համար անհրաժեշտ էր կտրե՞լ եղած ծառերը։ «Դրանք փչացած ծառեր էին», - պատասխանեց Ջաղինյանը։ Մինչդեռ ռադիոտան աշխատակիցները պատմում են, որ կտրտված թփերն ու ծառերը բողբոջել էին․ «Այդտեղ փչացած ծառ չկար, քանի որ ռադիոտունը միշտ այգեպան է ունեցել։ Մրգատու ծառեր էին, բողբոջներով, արծաթափայլ ահռելի եղևնիներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

4-4 copy7-3 copy12 copy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more