▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոստովում կործանված Boeing-ի օդաչուների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել

Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800-ի ինքնագրերի վերծանումից հետո հետաքննությունը գերիշխող է համարել օդաչուների սխալի տարբերակը: Թռիչքի վերջին րոպեներին օդաչուների միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ այն հարցով, թե ինչպես պետք է դուրս բերել օդանավը բարդ իրավիճակից: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Փորձելով երկրորդ անգամ վայրէջք կատարել՝ անձնակազմը ստիպված է եղել կրկին հրաժարվել վայրէջքից: Երկու փորձերն էլ օդաչուները իրականացրել են ավտոմատ ռեժիմով, և ամեն անգամ նրանց խանգարել են եղանակային պայմանները՝ մասնավորապես, քամին անընդհատ փոխում էր ուղղությունը: Այդ պատճառով էլ վատ է աշխատել ավտոմատ քարշակի ռեժիմը: Ուստի որոշվել է վայրէջք կատարել ձեռքի ռեժիմով:

Շուրջ 270 մետր բարձրության վրա և թռիչքուղուց 6 կմ հեռավորության վրա օդաչուներից մեկը սեղմել է TOGA կոճակը՝ երկրորդ շրջանի հրահանգ տալով, և անջատել է ավտոպիլոտը՝ իր վրա վերցնելով կառավարումը: Ըստ փորձագետների՝ անձնակազմը հաշվի չի առել վայրէջքի ռեժիմից բարձրություն հավաքելու ռեժիմին անցման Boeing-737-ի յուրահատկությունը: Երբ ինքնաթիռի արագությունը սկսել է ընկնել, խցիկում կոնֆլիկտ է ծագել:

Կառավարող օդաչուն շարունակել է վերելքը, փորձել է բարձրություն հավաքել՝ մեծացնելով շարժիչների աշխատանքի ռեժիմը: Նրա գործընկերը ենթադրել է, որ առաջին հերթին պետք է իջեցնել ինքնաթիռի քիթը: Նա դիմել է ընկերոջը` ասելով. «Սպասիր, ո՞ւր: Կանգնե՛լ, կանգնե՛լ», և միաժամանակ փորձել է դադարեցնել բարձրության հավաքումը: Արդյունքում կառավարման ազդանշանների տարաձայնության արդյունքում ինքնաթիռը ներքև է սլացել 325 կմ/ժ արագությամբ:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more