Ռոմելա Սարգսյանը`Աշոտից բաժանվելու պատճառի, Գևորգի հետ ներկայիս հարաբերությունների մասին
«Tete a tete» հաղորդման եթերում դերասանուհի Ռոմելա Սարգսյանը խոսել է ամուսնուց բաժանման և Գևորգ Գրիգորյանի հետ իր հարաբերությունների մասին։
«Իմ բաժանությունը ոչ մի կապ չուներ իմ և Գևորգի հետ, չնայած նրան, որ երբ սկսվեց «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալը ես դեռ ամուսնացած էի։ Տեսեք, եթե հարաբերությունները երկկողմանի չեն սնվում սիրով, դու, որպեսզի թույլ տաս դիմացինիդ երջանիկ լինել, և որ նա էլ քեզ թույլ տա, դուք պետք է իրար բաց թողնեք։ Ես շատ երկար եմ եկել այդ որոշմանը, ամուսնալուծությունը մի քանի օրվա որոշում չէ, դա գալիս է ժամանակի հետ։ Գալիս է երկկողմանի, տարբեր բացթողումներից հետո։ Շատ բարդ կայացրի որոշումը՝ կախված նաև հասարակության պիտակավորումների հետ, բայց եկավ մի պահ երբ հասկացա՝ անիմաստ է քո կողքին պահել մի մարդու ում դու չես երջանկացնում, և ինքն էլ քեզ չի երջանկացնում։ Ինչ–որ պահի նա համաձայն չէր որոշմանս հետ, բայց ես հիմա տեսնում եմ, որ ինքը երջանիկ է»։


