Idram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է․ այս անգամ էլ նորությունը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Ինչպես յուրաքանչյուր նորության, այնպես էլ այս թարմացման հիմքում օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու գաղափարն է։ Վերջին թարմացմամբ (iOS – 4.0.97 և Android – 3.7.98) կարելի է թե՛ հետաձգել Rocket Line վարկերի վճարումը, թե՛ միավորել մի քանի Rocket Line վարկ մեկում։ Վճարման հետաձգումը իրենից ենթադրում է ընտրված վարկի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկի ավտոմատ մարում։ Նոր վարկը նույնպես պատկերվում է հավելվածի Բանկինգի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (վճարումը հետաձգված) անվանմամբ։ Ինչպե՞ս հետաձգել վարկը՝ * Rocket Line վարկի մանրամասներ պատուհանից սեղմե՛ք «Հետաձգել վճարումը» կոճակը, * նոր պատուհանում ծանոթացե՛ք ծառայության պայմաններին և տվե՛ք համաձայնություն՝ սեղմելով «Հաստատել» կոճակը, * հաջորդ քայլով դիտե՛ք նոր վարկի մանրամասները, տվե՛ք համաձայնություն բոլոր դրույթներին և վերջ։ Դե, իսկ Rocket Line-ի միավորումը իրենից ենթադրում է ընտրված վարկերի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկերի ավտոմատ մարում։ Նոր վարկը կրկին կպատկերվի հավելվածի Բանկինգ բաժնի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (միավորված) անվանմամբ։ Իսկ ինչպե՞ս միավորել վարկերը՝ * գլխավոր էջում սեղմե՛ք Rocket Line-ի սահմանաչափի վերևի + կոճակը, * նոր պատուհանում սեղմե՛ք «Միավորել վարկերը», ապա ընտրե՛ք Rocket Line-երը, որոնք ցանկանում եք միավորել, * ընտրե՛ք նոր Rocket Line-ի ժամկետը, տվեք անհրաժեշտ համաձայնությունը, և վերջ։ Հիշեցնենք, որ Ձեր Rocket Line սահմանաչափով կարող եք վճարել ավելի քան 23․500 վաճառակետերում, այսինքն՝ ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ Rocket Line 0%-ով վճարելու հնարավորությամբ վաճառակետերի թիվը վաղուց գերազանցում է 10․000-ը։ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more