▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոբերտի պատմությունից հետո թող իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ «Ռոբերտ Միհրանի Մովսիսյանը, ով հանդիսանում է քաղաքական գործիչ և Արցախյան առաջին պատերազմի մասնակից, բազմաթիվ շքանշանների, այդ թվում՝ առաջին աստիճանի մարտական խաչի արժանացած՝ Միհրան Մովսիսյանի որդին:

Բացի այդ, Ռոբերտ Մովսիսյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի/Շմայսի/ եղբոր որդին, ինչի կապակցությամբ նրան բոլորը ճանաչում են որպես Շմայսի Ռոբ:

Ռոբերտը որպես տղամարդ ունի բարձր կամային հատկանիշներ, կայուն արժեհամակարգ և ընտանիքին նվիված զավակ է: Վերջինս ընկերասեր է, ընկերական շրջապատում վայելում է բոլորի հարգանքը և իր բնավորությամբ արդարամիտ, ազգասեր հայ տղամարդ է, սակայն նրա քաղաքական հայացքների պատճառով, այն է՝ դեմ լինելով ներկայիս իշխանությանը և նրանց հայացքներին ու քաղաքականությանը, արդեն շուրջ 6.5 տարի է գտնվում է անազատության մեջ՝ շինծու, մտացածին և հանիրավի մեղադրանքով, ինչով տևական ժամանակ է իշխանությունը փորձում է նեղություն տալ վերջինիս հորը և հորեղբորը:

Նրան ճանաչող ողջ գիտակից հասարակությունը կարող է միանշանակ պնդել և հաստատել այն, որ ինչում նրան մեղադրում են դեմ է առհասարակ նրա արժեհամակարգին և հայացքներին:

2018 թ. մայիս ամսին, տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ունենալով հակաիշխանական հայացքներ և ընդիմադիր կեցվածք, մտերիմ լինելով բոլոր ընդիմադիր հայացքներ ունեցող գործիչների հետ, Ռոբերտ Մովսիսյանն իշխանության համար դարձել է թիրախ և, այսպես ասած, կոկորդին կանգնած ոսկոր:

Բացի այդ, Ռոբերտը մտերիմ է ԴՈԿ մականունով Վարդան Ղուկասյանի հետ, ով ի թիվս այլ անձանց, բազմիցս իր ելույթների ընթացքում հայտնել է Ռոբերտի հետ մտերիմ լինելու հանգամանքի, ինչպես նաև բազմիցս բարձրաձայնել է Ռոբերտի նկատմամբ խտրական ու անարդար վերաբերմունքի և խոշտանգումների մասին:

Վերը նկարագրված պատճառների հետևանքով Ռոբերտ Մովսիսյանն անազատության մեջ լինելու ընթացքում մի քանի անգամ տեղափոխվել է տարբեր ՔԿ հիմնարկներ/Վարդաշեն ՔԿՀ, ԱԱԾ Մեկուսարան և Նուբարաշեն ՔԿՀ/, իսկ ներկյումս՝ շուրջ երկու տարի է գտնվում է Նուբարաշեն ՔԿ հիմնարկում:

Այս կապակցությամբ ՔԿ ծառայության բարձրաստիճան պաշոտնյաները իրենց իշխանական տերերին հաճոյանալու համար Ռոբերտ Մովսիսյանին հանրությանը և իրենց վերադասներին ներկայացրել են որպես քրեական ենթամշակույթ կրող անձ և նմանատաիպ այլ պիտակավորումներ տվել, ինչը նաև արտահայտվել է փաստաթղթերի կազմման եղանակով, ինչն ակնհայտ սուտ է և աբսուրդ, քանի որ Ռոբերտ Մովսիսյանը երկար տարիներ հանդիսացել է բարձրաստիճան սպա: Նշված պիտակավորումները նաև ազդում են վերջինիս ազատության վրա:

Ինչպես գիտենք, ՀՀ ուժային կառույցներում աշխատած գրեթե բոլոր անձինք կալանքը կամ պատիժը կրում են ՀՀ ԱՆ Վարդաշեն ՔԿ հիմնարկում, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց անվտանգությունը, ինչպես նաև իրենց իրավունքները: Ռոբերտ Մովսիսյանը հանդիսացել է միակ անազատության մեջ գտնվող անձը, ով նախ անազատության մեջ գտնվելով գրավոր և բանավոր հայտնել է մարտական դիրքեր մեկնելու ու պատերազմին մասնակցելու ցանկության մասին, ինչպես նաև, տեղեկանալով 44 օրյա պատերազմի ժամանակ Հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած զինվորի ծնողի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման լուրի մասին, ի աջակցություն այդ ծնողի հայտարարել է անժամկետ հացադուլ, որի հետևանքով իշխանությունների կողմից հերթական թաթերական բեմականացումը և մի շարք խոշտանգման դեպքեր են կազմակերպվել, ինչի մասին նախկինում բարձրաձայնվել է, սակայն հարուցված քրեական գործը հերթական անգամ ծածկադմփոցով կարճվել է: Ավելին՝ 2023 թվականի հունիսի 04-ին նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿ հիմնարկ, որտեղ վերջինս առանց օրինական հիմքերի գտնվում է մինչ օրս: Ռոբերտ Մոսվիսյանին տեղափոխել են մի վայր, որտեղ անհանր է ապահովել նրա, որպես ՀՀ քաղաքացու և որպես դատապարտյալի իրավունքները, ուստի ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿ հիմնարկում Ռոբերտ Մովսիսյանը հրաժարվել է իր ամեն տեսակի իրավունքներից /զբոսանք, տեսակցություն, ուսում և այլն/ քանի որ վստահ է, որ իր անվտանգությունը հնարավոր չէ ապահովել այդ հիմնարկում գտնվելու պայմաններում:

Իշխանափոխությունից հետո, օրվա կառավարության անդամները տարբեր հարթակներում և ելույթների ժամանակ բազմիցս արել են ամպագոռգոռ հայտարարություններ, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, ուստի վերը նկարագրված անձի կյանքի վերջին տարիների ուսումնասիրությունը պարզ մատնացույց է անում այն, որ Ռոբերտ Մովսիսյանը հանդիսանում է դասական քաղբանտարկյալ և մինչ օրս վերջինս իր քաղաքական հայացքների համար ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, որի պարզ ապացույցն այն է, որ վերջինս հանդիսանալով նախկին սպա, պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում, այլ ոչ թե օրենքով սահմանված վայրում:

Ռոբերտ Մովսիսյանի կյանքի վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին առավել մանրամասն կանդրադառնանք հետագայում:

Ռոբերտ Մովսիսյանի կյանքի վերջին տարիների պատմությունը ուսումնասիրելուց հետո թող իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more