Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի, շատերն են եղել. Սերժ Սարգսյան
ՀՀ 3–րդ նախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու են մինչև 2026 թվականի ընտրությունները։ «Այո, ՀՀԿ–ն ունի հստակ ծրագիր, բայց չեմ կարծում իմաստ ունի այսօր այն հրապարկել»,–Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց նա։
Պատասխանելով Անկախության հռչակագրի մասին հարցին` Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե ՀՀ իշխանությունները կարողանալու են հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից, քանի որ չեն հասցնի։ «Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,– ընդգծեց ՀՀ 3–րդ նախագահը։
***
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ եք համոզված, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ձեր հայտարարությունը հաջողությամբ կպսակվի՝ հաշվի առնելով, որ այս 7 տարում բազմաթիվ նման հայտարարություններ են եղել, սակայն արդյունքի չեն հանգեցրել:
«Այդ բոլոր շարժումները բերել են ու հարցը հասունացրել են»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ ինքը պատրաստ եք առաջնորդել երկիրը, Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց:
Նա նաև նշեց, որ ինքը Հայաստանի ամենազրպարտված պաշտոնյաներից մեկն է։
«Ես շատ-շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ 25 տարուց ավելի եւ միգուցե դրանով է նաեւ պայմանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ»,– ասաց Սարգսյանը:
***
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է նախօրեին ջահերով երթից առաջ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը, ինչպե՞ս կմեկնաբանեք, ՀՀ երրորդ նախագահ ասաց. «Հիմա շատ բան չեմ մեկնաբանում, դրա իմաստը չեմ տեսնում։ Այդ անձնավորությունն ինչ էլ ասի այդ առիթով, մեկ է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է»։
Դիտեք նաև՝