▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի գույքերը չէին կարող բռնագանձվել»․ Արամ Օրբելյան

«ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է ապօրինի գույքի բռնագանձման պրակտիկայի հակասահմանադրական լինելը։ Անունն ինչ էլ դնենք, դատարանն արձանագրել է օրենքով ձևավորված պրակտիկայի հակասահմանդրական լինելը»,- քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ «Նման գործերը քննող դատավորներին կոչ եմ անում մի քիչ դուրս գալ դասընթացների ծավալներից, որոնք ներկայացնում են միջազգային դասախոսները, փորձեք օրենքի վերլուծություն անել»,- ասաց Օրբելյանը։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի բռնագանձման վերաբերյալ հարցին՝ փաստաբանն ասաց․ «ՍԴ-ի որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները։ Որևէ անձ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չի դատական գործընթաց անցնի և ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը․․․բոլոր գործերով, այդ թվում նաև երկրորդ նախագահի գործով, միջնորդելու եմ, որ մերժվեն հայցերը»,- ասաց փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more