ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, նշել է.
«Ռոբերտ Քոչարյանը, որ ցինիկի նման ասում ա՝ ես որ եկա, Հայաստանն աղքատ էր: Տո լա՛վ մարդ, ՀՀ ամբողջ ռեսուրսները Ղարաբաղ էին գնում, ո՞վ չգիտի: Ես երկու անգամ Ստեփանակերտում ՀՀ կառավարության նիստի եմ մասնակցել, Տեր-Պետրոսյանն ասում էր՝ նիստներն անցկացրեք ԼՂ-ում: Ու էդքանից հետո մարդը գա Հայաստան ու ասի՝ ՀՀ-ն աղքատ էր, ես որ եկա... բա ի՞նչ պտի ըլներ»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև՝ Մեծամտության, անհամեստության էլեմենտները շատ են. Արամ Մանուկյանը՝ իշխանությանը