▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը պատրաստ են հանդիպել Աշոտ Պետրոսյանի հետ

Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը պատրաստ են հանդիպել Աշոտ 
Պետրոսյանի հետ

armtimes.com-ը հրում է. Կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը պատրաստ են հանդիպել «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ, երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Աշոտ Պետրոսյանի հետ:

Այս մասին զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Վերջինս տեղեկացրեց, որ զրուցել է  Ռոբերտ Ամիրխանյանի հետ, նա ասել է, որ ինքը դեմ չէ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպմանը, սակայն, այս պահին քաղաքում չի գտնվում եւ օգոստոսի 8-ին է վերադառնալու: Իսկ կամպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ Պապիկյանը հանդիպել է այսօր եւ անձամբ զրուցել հետը. «Պարոն Մանսուրյանն ասաց, որ պատրաստ է հենց այս պահին էլ հադիպել Աշոտ Պետրոսյանի հետ, առավելեւս իմանալով, որ նա կդադարեցնի իր ակցիան եւ համապատասխան բուժօգնություն կստանա: Ես հենց նոր ՀՔԾ միջնորդություն հանձնեցի, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը թույլտվություն տա, գոնե մադրասիրկական առումով թույլատրեն, որովհետեւ Պետրոսյանը երեք հրազենային վիրավորում ունի եւ այս պահին բուժօգնությունից հրաժարվել է, որը լուրջ հետեւանքներ կունենա»,-մանրամասնեց Պապիկյանը

Նա նշեց, որ նոր է հանդիպել իր պաշտպանյալին, նրա վիճակն այժմ բավարար է, սակայն, նրան սնունդ եւ բուժօգնություն է հարկավոր. «Ինչքան շուտ այդ հանդիպումը լինի, այնքան արագ Աշոտ Պետրոսյանը կստանա բուժօգնություն եւ սնունդ»,-ասաց պաշտպանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը ցանկանում է հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա օգոստոսի 4-ից հայտարարել է հացադուլ եւ հրաժարվել բուժօգնությունից: Աշոտ Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա ունի հրազենային վնասվածք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more