Life.panoram.am-ի զրուցակիցը «Դոմինո»-ում երես առած կնոջ կերպար կերտած երգչուհի Ռիփփին է, ով խոսել է նոր սիթքոմի և արդեն իրականացված նկարահանումների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
«Սիթքոմում մարմնավորելու եմ երես առած մի կնոջ, ով ամուսնացել է վաղ տարիքում, կարողանում է ամբողջությամբ կառավարել ամուսնուն, նա անընդհատ ձանձրանում է եւ ամեն անգամ փորձում է գտնել իր համար նոր հետաքրքրություններ,- պատմեց Ռիփփին:
Նա վստահորեն նշեց, որ նկարահանման հրապարակում ոչ մի խնդիրների դեռ չի բախվել. «Նկարահանումները արդեն սկսված են, դեռ դժվարություննանական արվեստն է»,-նշեց նա:
Իսկ թե որքանով են նման ու տարբեր Ռիփփիի նոր հումորային դերը տարիներ առաջ «Կարգին սերիալ»-ի շրջանակներում կերտած Մոնիկայի կերպարի հետ, երգչուհին պատասխանեց. «Ես չեմ ուզում նմանացնել Մոնիկայի կերպարը իմ նոր դերի հետ: Այս նոր կերպարի էությունը որոշել են սցենարիստները, ռեժիսորը, որը ես պարզապես կատարելու եմ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում