▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիգայի գագաթնաժողովը դեռ չսկսված, արդեն ձախողումներ է գրանցում

Այսօր պետք է տեղի ունենա Ռիգայի գագաթնաժողովը, որի ժամանակ հերթական անգամ պետք է հանդիպեն «Երևելյան գործընկերության» անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցիչները, սակայն դեռ նախքան գագաթնաժողովի մեկնարկը, արդեն երկու շոշափելի ձախողումներ է գրանցվել եվրոպացիների համար։

Նախ, երեկ հայտնի դարձավ, որ գագաթնաժողովին չի մասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանը սրտնեղել էր, որ ԵԽ-ում հակաադրբեջանական բանաձև էր ընդունվել՝ կայանալիք Եվրոպական խաղերի համատեքստում և հայտարարել էր, որ քան դեռ Եվրոպայում հակաադրբեջանական տրամադրություններ են իշխում, նա չի մասնակցի նման հանդիպումների, հետևաբար, չի կայանալու նաև սպասված Ալիև-Սարգսյան հանդիպումն  ու Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Ու եթե Ադրբեջանի նախագահի մասնակցությունը մեծ հաշվով ողբերգություն չէր եվրոպացիների համար, որովհետև այնուամենայնիվ Ադրբեջանն այնպես չէ, որ ընդհանրապես է որոշել չմասնակցել ու գործուղել է իր ԱԳ նախարարին, ապա Հայաստանի ու Բելոռուսի հետ ձախողումը իրոք ցավոտ է Եվրոպայի համար։ Բանն այն է, որ Հայաստանն ու Բելոռուսը հրաժարվել են ստորագրել ԵՄ ներկայացուցիչների պատրաստած «Արեւելյան գործընկերության» հայտարարության տեքստը, որում խոսվում է Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու մասին, իսկ դա պետք է դառնար այդ կոմյունիկեի մեխը ու եվրոպացիները ստիպված տեքստի փոփոխված տարբերակ են մշակում, որը հայերն ու բելառուսները կհամաձայնեն ստորրագրել ու որում չեն լինի դրույթներ, որոնք կնյարդայնացնեն ռուսաստանին։

Փաստացի, այս գագաթնաժողովը դառնում է ոչ մի բանի մասին, քանի որ կողմերից և ոչ մեկը մեծ հաշվով ոչ մի լուրջ ձեռքբերման ու առաջընթացի ակնկալիքներ այլևս չունի, իսկ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ավելի է մոտենում իր մայրամուտին՝ հհավակնելով դառնալ ԵՄ-ի նախաձեռնած ամենաթանկարժեք ու երկարատև ձախողումներից մեկը։

Գոռ Սաղաթելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more