▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեքվիեմը՝ «Արցախի անկախության օրվա կապակցությամբ» չպիտի հնչի

Էլ ուրիշ բան չկա՞ր նվագելու, լավ է «Տուրեցկի Մարշ» չեք դնում էդ օրվա խորհրդով։ Սա չպիտի լինի։ Եթե Ռեքվիեմ նվագվեր, ասենք Բաքվի, կամ Սումգայիթյան ջարդերի օրվա հետ կապված, էլի ընկալելի կլիներ։

Եթե ինչ-որ մեկը մանկուց շատ սիրում էր Վերդիի Ռեքվիեմը, ու հիմա որոշել է իր մանկության կամ երիտասարդության վաղեմի երազանքն իրագործել ու Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում Ռեքվիեմը հնչի, ապա ոչ էդ օրվա խորհդով։ Կարելի էր, թեկուզ և ապրիլ 24-յան միջոցառումների շրջանակում։

Բայց, գրողը տանի, «Արցախի անկախության օրվա առթիվ ռեքվիե՞մ։ »։ Մահե՞րգ։ Թաղման եր՞գ։ Անկախությունն ե՞ք թաղում։ Թե՞, Արցախն Հայաստանին միացնելու որոշում եք ընդունել, էլ ուրիշ հարմար տարբերակ չգտաք դա փաստելու։ Էս ի՞նչ եք անում։

Մտածում ե՞ք գոնե։ Սա չպիտի լինի։ Վերածննդի Հրապարակում, Ռեքվիեմը՝ «Արցախի անկախության օրվա կապակցությամբ» չպիտի հնչի։

Զաքար Խոջաբաղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more