Նախկին «գենսեկի» չուլաններից հանած «մուննաթ» դեմքով մեկը ՌԵՆ ՏՎ-ով փնթփնթում էր, թե ինչու՞ հայաստանյան ցույցին, որ «մայդանականության դրսեւորում» անվանեց, թոշակառուներ չէին երեւում, այլ՝ ամրակազմ երիտասարդներ, որոնց վրա, ըստ նրա՝ հոսանքի թանկացումը չէր կարող շատ մեծ ազդեցություն ունենալ, ու անմիջապես եզրակացրեց, որ նրանք Արեւմուտքի կողմից են հովանավորվում. դա դեռ բավական չէ ՝ վերջիններիս կերած մի «բրթուճ» բուլկիներին էլ «վայիս» եղավ, ու դա էլ համարեց «դրսի» օգնություն: Ուրեմն ի՞նչ, մարդիկ պետք է սովամահ լինեին ու հյուծվեի՞ն, այ քեզ բա՜ն, երեւի տեղյակ չէր, որ միտինգավորների համար առանձին հանգանակություն էր հավաքվել ու հանրահավաքի բյուջե ստեղծվել...Հիմա եթե միմիայն թոշակառուներ լինեին՝ պետք է ասեին ՝«կարոտախտով տառապողներ» են ու շուկայական հարաբերություններից բան չեն հասկանում:Հատկանշական է, որ Ռենտվ-ն ցույցի մասնակիցների թիվը մատնանշեց 5000, իսկ Եվրանյուսը՝տասնյակ հազարավոր, եւ շեշտեց, որ ցույցը քաղաքակն ուժեր չէին հովանավորում, այլ՝ բացառապես քաղաքացիական շարժում էր: Միաժամանակ շեշտվեց Եվրանյուսով, որ հոսանքի թանկացումը փորձում են դարձնել եվրոպական չափանիշներով, մինչդեռ հայաստանցու եկամուտները եվրոպականից շատ հեռու են:Եվ ավելի լավ, որ ցույցն առաջնորդ չուներ. եթե առաջնորդ ունենար՝ կարող է առաջնորդին համոզեին, որ պայքարից ետ կանգնի, ու նա էլ ժողովրդին տուն ուղարկեր...կամ էլ՝ միասնաբար գնային աղոթելու՝ հանուն ազգի փրկության: Իսկ աղոթել ամեն մեկն իր տանն էլ կարող է, եւ ոչ անպայման եկեղեցում, որտեղ ավելի շատ կեղծ բարեպաշտներն են գնում:
Рен ТВ-ն՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more