▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեկտորներից պետք է զգույշ լինել

Քաղաքաշինության նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ Երևանի 5-6 ԲՈՒՀ Գյումրի տեղափոխելու և այդ կառույցները  հյուրանոցային համալիրներին տրամադրելու մասին:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով ԲՈՒՀ-երի տեղափոխությունը պատահական չէ, այն ինչ-որ կերպ կապված է Գյումրիի բնակլիմայական և այլ յուրահատուկ պայմանների հետ: Երևանում գերխտացված է, ուսանողությունը մեծ տոկոս է կազմում, այդ ամենն ազդում է նաև տրանսպորտային երթևեկության վրա:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ ասաց, որ դեմ է այդ փոփոխություններին, քանի նոր պատմականորեն ձևավորվում է միջավայր և այն ուսանողները, ովքեր գալիս են Երևան՝ սովորելու, ոչ միայն սովորում են, այլև մշակութային միջավայրում են հայտնվում.

«Դա մայրաքաղաքային դաստիարակություն է բերում: Բացի դա՝ ասենք հո Ազգային գրադարանն էլ չեն կիսելու, կեսը տանեն Գյումրի: Սա աղետալի ծրագիր է և պետք է զգույշ լինել ռեկտորներից, քանի որ նրանց հետ հեշտ է լեզու գտնել, դրա համար տարբեր ճանապարհներ կան: Նույնն է, թե Օքսֆորդի համալսարանը Լիվերպուլ տեղափոխենք, կամ էլ Քեմբրիջի համալսարանը՝ Լոնդոն: Ուրիշ բան, որ մտածենք մարզերն ամրապնդելու մասին: Մանկավարժականն ո՞ւր եք տեղափոխում: Մանկավարժական կա Գյումրիում, Վանաձորում, Գավառում կա ԲՈՒՀ, Իջևանում՝ համալսարանի մասնաճյուղ, Սյունիքում, Գորիսում կա համալսարան: Կարծում եմ՝ սա հերթական փորձությունն է, հեռո՛ւ մնանք այս ամենից: Ուրիշ բան, եթե կրթության որակը փորձենք բարձրացնել»,-ասաց գրականագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more