▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեժիմին կյանք տվող նանարները

 

Իշխող ռեժիմին ու նրա ստեղծած կեղծ ժողովրդավարությանը խիստ նպաստում են սնկի պես բուսող, երամներով այստեղ, այնտեղ թափառող, որպես կանոն կլանի կարկառուն ներկայացուցիչներից տափակ հարցազրույցներ վերցնող, նրանց ունեցվածքով ժողովրդին «ջիջիլ» քցող թղթակցուհիները:

Ես դիտավորյալ թղթակիցներ չեմ գրում, որովհետև աչքս գրեթե արրական սեռի ներկայացուցիչ չի ընկնում այլևս, եղածներն էլ չդիմանալով «նազենիների» մրցակցությանը աստիճանաբար դուրս են թռնում «շուկայից»: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հատուկ ինկուբատորում աճեցրած այս հավիկներին կտեր շաղ տալով ցրել են ամբողջ լրատվական դաշտով մեկ, ռեժիմի կյանքը երկարացնելու, ժողովրդին ապակողմնորոշելու և մոլորեցնելու նպատակով:

Եթե երկրի համար ճակատագրական օրերին, այս նանարները բացառապես զբաղված են ապուշություններով և պարտակում են սուր հարցերն ու թեմաները, կնշանակի հատուկ ջոկված ասպարեզ են նետված և իրոք աճեցվել են հատուկ ինկուբատորներում: Այնպես, որ հարկավոր է ռեժիմից ոչ պակաս քարկոծել ու մերկացնել ռեժիմին կյանք տվող այս աչոնիկներին, որոնք գնալով դառնում են պարզապես խունտայի սպասարկուներ:

Մատների վրա հաշված ազվիվ ու համարձակ լրագրողներն իրենք նույնպես պետք է ուշադրություն դարձնեն այս թեմային՝ ցոււցաբերելով կրկնակի շահագրգռվածություն, թե՛ որպես սույն թյուրիմածությունների կոլեգաներ, թե՛ որպես սեփական երկրի ապագայով մտահոգված քաղաքացիներ...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more