«Reebok» սպորտային ակումբում քննչական գործողություններ են իրականացվում,-այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- տեղեկացնում են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ «Reebok» սպորտային ակումբը պատկանում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դստերը։
***
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մտել եք «Reebok» սպորտային ակումբ, խուզարկություններ եք անում, հասկացանք՝ հերթական հարկային տեռորն է, տնօրենին ձերբակալելու եք, փող պահանջեք, չտվեց, տանեք կալանքի, բայց մարզվողներին ինչո՞ւ եք դուրս հանել շենքից, մարդիկ արդեն վճարել են մարզվելու համար, նրանց թվում կան շատ երեխաներ, կամ մարզասրահներում, լողավազանում քննչական գործողությունների իմաստը ո՞րն է, ի՞նչ պետք է թաքցված լինի այնտեղ։ Կարծում եմ, որ նպատակը տնտեսվարողի գործունեությունը պարալիզացնելն է՝ պետական շորթման խաղադրույքը բարձրացնելու համար։ Երկրի տնտեսության հերն անիծել եք, բայց դեռ ձեր նիկոլության վերջը չեք տալիս»։ |