Red Wings ավիաընկերության ուղևորները մեկ օր չեն կարողանում Սոչիից Երևան թռչել։ Այս մասին հայտնում է «Осторожно, новости» թելեգրամյան ալիքը։
*** |
Թարմացված․ Red Wings-ի ինքնաթիռը գրեթե մեկ օր ուշացումով Սոչիից մեկնել է Երևան. չվատախտակին նշված է, որ օդանավը 18։20-ին կհասնի Հայաստան։ Նշենք, որ Red Wings ավիաընկերության ուղևորները մեկ օր է՝ Սոչիից Երևան թռչել չէին կարողանում։ Մարդիկ ստիպված էին սպասել հատակին պառկած ու նստած, քանի որ օդանավակայանում ու հարակից հյուրանոցներում ազատ տեղեր չկան։ Թելեգրամի «Осторожно, новости» ալիքը հայտնում է, որ չվերթը պետք է Երևան ժամաներ ապրիլի 4-ին ժամը 16։30-ին, սակայն մառախուղի պատճառով այն հետաձգվել է։ Այդ պահից սկսած տեղեկատվությունն անընդհատ փոփոխվում է, 8 ժամ անց սպասող ուղևորներին տարել են հյուրանոց, սակայն 2 ժամ հետո վերադարձրել են օդանավակայան։ Ավիաընկերություն ներկայացուցիչները խոստացել են, որ շուտով կկայանա չվերթը, սակայն ուղևորները ճշտել են, որ այդ օդանավը դեռ Թբիլիսիից չի ժամանել։ |
Red Wings ավիաընկերության ուղևորները չեն կարողանում Սոչիից Երևան թռչել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more