Ռուսական իշխանամերձ տելեգրամյան ալիքի՝ ВЧК-ОГПУ-ի տվյալներով, Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել մի շարք հայ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք մոտ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բիզնեսով են զբաղվում Ռուսաստանում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցներ են ձեռնարկվում մաքսանենգության, հարկերից խուսափելու և էթնիկ կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապերի հնարավոր բացահայտման ուղղությամբ։
Ըստ աղբյուրի, ուշադրության կենտրոնում են հետևյալ անձինք՝ օլիգարխներ Խաչատուր Նալբանդյանը, Նարեկ Մամեդյարյանը և Մանվել Ղազարյանը։
Ամենամեծ կասկածները հարուցում են հայկական ալկոհոլի և գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ոլորտում ակտիվները, որոնց ծագումը հարցեր է առաջացնում անվտանգության ուժերի շրջանում։
Նշվում է, որ 2023 թվականի հուլիսին ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արդեն ներգրավված էր նմանատիպ հետաքննության մեջ, այդ ժամանակ կասեցվել էր հանցավոր խմբի գործունեությունը, որը զբաղվում էր ադամանդների գողութամբ և դրանց՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխմամբ:
Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»