Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանը, անդրադառնալով արցախյան հարցին հայտարարել է. «ԼՂ կոնֆլկտի կարգավորման հարցում կա առաջընթաց...Եթե սկզբից հայկական օկուպացիայից ազատագրվեն 5 շրջանները, ապա կարելի է խոսել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացի մասին...Ամբողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքները օկուպացված են Հայաստանի կողմից... Եվ եթե բոլորն ընդունեն այդ փաստը, ապա ինչու՞ չէ, վերջ կդրվի այդ օկուպացիային...»:
Մյուս կողմից հետաքրքրական է այն իրողությունը, որ նախապայմաններով հանդես եկող Անկարա-Բաքու տանդեմին միացել է նաև մեր անվտանգության երաշխավոր ՌԴ-ն, ընդունելով արցախյան հարցի կարգավորման Անկարայի կողմից առաջարկված Թուրքիա, Ադրբեջան, ՌԴ եռակողմ ձևաչափը:
Փաստորեն ստացվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նույն ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահել Արցախի հարցում հանդես գալ ՀՀ-ի անունից, ու լկտիությունն ու ցինիզմն այն աստիժանի են հասել, որ նոր իբր ձևաչափի մասին ակնարկում են ոչ միայն Արցախը անտեսելով, այլ նույնիսկ` Հայաստանը:
Փաստորեն ՌԴ-ն առանց հաշվի առնելու ՀՀ-ի կարծիքը, մտադիր է թուրք-ազերստան ջերմացող փոխհարաբերությունների դիմաց «վճարել» նորից ՀՀ-ի հաշվին: Ելնելով վերջին տարիներին ՀՀ իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության տրամաբանությունից, առանձնապես նորություն չկա ՌԴ-ի պահվածքում, ուղղակի մնում է սպասել ՀՀ կողմի Պուտինին ուղղված շնորհակալական ուղերձին: