▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմահայրենասիրական երգեր ու պարեր. անցկացվել է «Ողջույն, Շենգավիթ» միջոցառումը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում անցկացվել է «Ողջույն, Շենգավիթից» ծրագիրը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են միայն ռազմահայրենասիրական երգեր և պարեր: Ելույթ են ունեցել գուսաններ, ժողովրդական երգի վարպետներ, ինչպես նաև Շենգավիթի երաժշտական ու արվեստի դպրոցների սաները: Պարային համարներով յուրահատուկ տրամադրություն են փոխանցել «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի և «Կարին» ավանդական երգի ու պարի համույթները: Ի դեպ, միջոցառման ամբողջ ընթացքում «Կարին» համույթի պարուսույցները երեխաների ու նաև մեծերի համար կազմակերպել են ռազմահայրենասիրական պարերի պարուսուցում:

Մասնակիցները կարևորել են նմանօրինակ միջոցառումները՝ երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության տեսակետից: 
Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի ընթացքում մանկական միջոցառումներ են անցկացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more