▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Rate.am-ը և IDBank-ը գործարկում են արտարժույթի առքուվաճառքի առցանց հարթակ՝ շուկայի լավագույն փոխարժեքներով

Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը հայտարարում են նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար: Այս առաջադեմ լուծումը թույլ է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց իրականացնել անվտանգ գործարքներ առցանց՝ օգտագործելով շուկայի առավել շահավետ փոխարժեքները, որոնք ձևավորվում են հարթակի մասնակիցների պահանջարկի և առաջարկի հիման վրա:


Այս պահին հարթակում հնարավոր է գործառնություններ իրականացնել շուկայում առավել պահանջված ինը արժույթներով՝ հայկական դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), ռուսական ռուբլի (RUB), ԱՄԷ դիրհամ (AED), բրիտանական ֆունտ (GBP), չինական յուան (CNY), ճապոնական իեն (JPY) և շվեյցարական ֆրանկ (CHF): Ծառայության միջնորդավճարը կազմում է գործարքի գումարի 0,3%-ը:
Rate.Trading հարթակը առաջարկում է գործարքի երկու տեսակ՝
«Շուկայական գին» – օգտատերը գնում կամ վաճառում է անմիջապես հարթակում Բանկի կողմից առաջարկվող առավել շահավետ փոխարժեքով:
«Ֆիքսված գինը» - թույլ է տալիս սահմանել արժույթի առքուվաճառքի ցանկալի փոխարժեքը: Գործարք կատարելու կամ ֆիքսված գին դնելու համար անհրաժեշտ է առևտրային հաշվին ունենալ վաճառվող արժույթի բավարար գումար:
Այս տարբերակները ապահովում են օգտատերերին առավելագույն ճկունություն և վերահսկողություն գործարքների գների և գումարների նկատմամբ: Արժույթի առքուվաճառքի գործարքներն իրականացնում է IDBank-ը:
Հարթակը օգտագործելու համար անհրաժեշտ է գրանցվել Rate.Trading-ում և սինքրոնացնել հաշիվները IDBank-ում (հարթակի հիմնական սպասարկող բանկը): Գործարքների իրականացման համար անհրաժեշտ են նաև հատուկ առևտրային հաշիվներ տարբեր արժույթներով, որոնք կապված են օգտատիրոջ պրոֆիլի հետ: Առևտրային հաշիվները հաճախորդի դիմումի հիման վրա ավտոմատ բացվում են IDBank-ում սինքրոնացման գործընթացի ընթացքում, ինչը ապահովում է բարձր ֆինանսական անվտանգություն և հարմարավետություն:
Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են լավագույն փոխարժեքները և գնահատում իրենց ժամանակը:


IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more