▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆայել Երանոսյանն ասում է, որ եթե ընդիմադիրներն էլ այցելեն իրենց գյուղ՝ նրանց քարոզարշավին էլ կմասնակցի

Այսօր դերասան Ռաֆայել Երասնոսյանը Լենուղի գյուղում ՔՊ-ականների հետ մասնակցել է քարոզարշավի, ինչը քննադատության է արժանացել։

«Իմ գյուղն է, ապրում եմ իմ գյուղում, ով եկավ, կմասնակցեմ, կլսեմ, կխոսեմ։ Իմ ընկերներն են այսօր եկել՝ մարզպետը, ՏԿԵ նախարարը, ում 15 տարուց ավելի է՝ ճանաչում եմ։ Ինձ ոչ ոք չի ասել՝ արի, իմ գյուղացիների հետ լսել եմ, թե ինչ խնդիրներ կան, դրանք բարձրաձայնել եմ, որոնք  ընթացքում պետք է լուծում ստանան։ Շնորհակալություն եմ հայտնել մանկապարտեզի  վերանորոգման համար և այլն։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Քաղաքական դիրքորոշում ես ունեմ, թե ում կընտրեմ, ոնց կընտրեմ,  դա իմ կարծիքն է»,-Այսօր.am-ին ասել է Ռաֆայել Երասնոսյանը։

Դիտարկմանը՝ եթե մյուս ընդիմադիրներն էլ այցելեն իրենց գյուղ, նրանց քարոզարշավին էլ կմասնակցի՞, դերասանը պատասխանել է. «Հա, թող գան, ինչ է եղել։ Մեր գյուղում կգնամ, կլսեմ։ Ինձ կմորթե՞ն, որ լսեմ ընդդիմադիրներին»։

 Հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք իշխանության գաղափարախոսությունը, համամի՞տ է նրանց վարած քաղաքականության հետ,  դերասանը նշել է.

«Սա արդեն ուրիշ տեղ է տանում։ Ես կողմնակից եմ բարեփոխման։ Ինչպես դասականն  է ասում՝ լավին լավ, վատին՝ վատ։ Այո, շատ վատ բաներ կան, կան նաև լավ բաներ։ Լավ բաներ, որ տեսնում եմ, ուրախանում եմ,  վատ բաներից տխրում եմ, սիրտս ցավում է։ Մարդ եմ, ով ապրում և արարում  է այս հանրապետությունում։ Ես ապրում եմ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, մարդ եկավ այդ պահին, նրանց էլ կլսեմ, կհայտնեմ իմ կարծիքը։ Ուրիշ տեղ չեմ գնացել քարոզարշավի։ Վատ բան չեմ արել։ Գնացել քայլել եմ, լսել  ու բարձրաձայնել եմ իմ համագյուղացիների հետ՝ խնդիրների մասին»։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more