1in.am-ը գրում է. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադառնալով մեր դիտարկմանը, որ Հայաստանի զարգացումը Ռ. Մարտիրոսյանը միշտ կապել է Ռուսաստանի հետ, արձագանքեց. «Ո՞վ ասաց, որտեղի՞ց եք լսել, որ այդպիսի հայտարարություն եք անում, այդպիսի բան չկա: Ե՛վ Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ է Եվրոպա իմիջիայլոց, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի հետ, բոլոր հարևանների հետ՝ և՛ հեռավոր, և՛ մոտակա, բոլորի հետ էլ պետք է համագործակցել, որտեղ որ մենք շահ կունենանք»:
«Հորիզոն 2020»-ին՝ ԵՄ-ի Հետազոտության և Նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցությունից ԳԱԱ նախագահը մեծ ակնկալիքներ ունի, նրա խոսքով՝ մեր բոլոր բնագավառների՝ գիտության, տեխնիկայի, գիտատեխնիկական առաջընթացի հնարավարություն է տրվում:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, Ռ. Մարտիրոսյանի գնահատմամբ, պատմական իրադարձություն է. «Մանավանդ եթե նկատի ունենանք, որ 100 տարի առաջ Գերմանիան Թուրքիայի հետ եղել է դաշնակից, ես կարծում եմ, որ գերմանական հանրությունը ընդունեց, որ իրենք մեղք ունեն, որովհետև այն ժամանակ իրենք կարող էին գոնե կանխել, բայց դա չեն արել և հիմա ինչ-որ չափով փոխհատուցում են»: