▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյարամին գլխատած դիվերսանտներից մեկը մեր տղաների կողմից ոչնչացվել է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սիրողական տեսանկարահանումներից հանված այս կադրը հայտնվել է համացանցում ապրիլի 2-ին, որից հետո այն շուտափույթ կերպով ջնջվել է (հայտնի պատճառներով): Կադրում ՝թշնամու դիվերսիոն հրոսակախմբի անդամներն են, որոնք լուսանկարվել են հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի գլխի հետ: 
Այս պահի դրությամբ հայտնի է, որ հանցագործներից մեկը` «ֆոտոսեսիայից» հետո, մեր տղանների կողմից ոչնչացվել է... Ոչնչացվածի տվյալներն են՝ Ախունդով Աբդուլմաջիդ Նադիրշահ օղլու 
(Axundov Əbdülməcid Nadirşah oğlu ) ծնված 1993թ., բնակվում էր Սումգայիթ քաղաքում։
Կադրում Աբդուլմաջիդ Ախունդովը մատների ժեստերով ցույց է տալիս թուրք աջծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի (Bozkurd) ժեստը։


Աբդուլմաջիդ Ախունդովի թաղումը

Ալեն Ղուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more