▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստոսի արձանի տեղադրումը մտավորականի խոսքով լեգիտիմացնելն ընդունել չեմ կարող․ Միքայել Բադալյան

Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան հիշում եմ ժամանակին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով, մեջբերեմ, նշվել էր, որ Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը։

Արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռը քննարկումներ է ունեցել նախաձեռնության հեղինակ, հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով ՀԱԵ մոտեցումները: Նշվում է, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Քրիստոսի հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: «Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ ՀԱԵ ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», - ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։

Այս առումով, ինձ համար անընդունելի է, երբ հայ մտավորականը գնում, մասնակցում է այդ արձանի կանգնեցման աշխատանքներին և նաև գովում է այդ արձանի կանգնեցման երևույթը: Այդ մարդկանցից ոմանք էլ ինձ շատ հարազատ են ու նրանց վերաբերում եմ խորը հարգանքով, բայց միևնույն է, Քրիստոսի արձանի տեղադրումը գովելն ու այն մտավորականի խոսքով լեգիտիմացնելը , ընդունել չեմ կարող: Նաև հետաքրքիր է, որ հետո նույն տարբեր մարդկանց տեսնում ես եկեղեցում, տարբեր առիթներով ու հանգամանքներում...»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more