Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այն բանի համար, որ «նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում: |
«Ինչպես փաստաբանն ասաց՝ Մասիվի դատարան են տանելու Միքայել Սրբազանին։ Վերջնական վստահ լինելու համար կսպասենք որոշ ժամանակ ու հոգևորականներով՝ ժողովրդի հետ, քայլելով, աղոթքով կբարձրանանք դատարան»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Ինչպես Արա Զոհրաբյանն էր հայտնել՝ քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել Սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: |
***
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Այդ մասին գրում է փաստաբան Արա Զորաբյանը։
«Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:
Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ»:
***
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն արձագանքել է իրեն վարչապետ առաջադրելու առաջարկին։
«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:
Աստված պահապան»,– փոխանցել է նա իր պաշտպանների միջոցով։
ՔԿ-ի բակում հոգևորականները միասնական աղոթք հնչեցրին։ Արդեն երկու ժամ է՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է Քննչական կոմիտեում։ Այստեղ Սրբազանի աջակիցներն են, հասարակական, քաղաքական գործիչներ։ Ոստիկանությունը պարբերաբար համալրում է շարքերը։ |
«Որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ եկեղեցական՝ ամոթ եմ զգում այս ուժայինների համար։ Տխուր է այս ամենը»,- ՔԿ-ի բակում, լրագողների հետ զրույցում, ասաց Հայր Զաքարիան՝ անդրադառնալով առավոտյան Մայր Աթոռում տեղի ունեցածին։ «Այսօր մի ոստիկան մոտեցավ ինձ՝ դեմքը ծածկած, ասաց՝ ներողություն եմ խնդրում, ես ամաչում եմ, բայց մենք այլ ելք չունենք»,- նշեց նա։ Արդեն երկու ժամ է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչականում է, աջակիցները հավաքվել են ՔԿ-ի բակում։ |
Քրիստոնյաներին ողջույն․ Միքայել Սրբազանը՝ ԱԱԾ-ականներին ու ոստիկաններին․ Ի՞նչ է կատարվում․․․
ՔԿ-ի շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Միքայել Սրբազանի աջակիցներից մի քանիսին։ Ըստ հոգևորականների՝ ոստիկանները, առանց պատճառաբանության, քաղաքացիներին բերման են ենթարկել մայթերից։ |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել․ «Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։ |
***
«Մեր աչքի առաջ 4-5 քաղաքացու բերման ենթարկեցին՝ առանց նախազգուշացման, բիրտ ուժ կիրառելով։ Նրանք ուղղակի կանգնած էին»,- ՔԿ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով՝ ոստիկաններն ագրեսիվ ու հրահանգավորված ծառայություն են իրականացնում․ «Ի սկզբանե ուժի ցուցադրությունն իշխանության վախերի ու թուլության վառ ապացույցն է»։ ***
*** |
Միքայել Սրբազանը հասավ Քննչական կոմիտե։ ԱԱԾ-ի մի խումբ դիմակավորված անձինք Միքայել Սրբազանին ուղեկցեցին Քննչական կոմիտե։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված, որոնք մի քանի շարքով պատ կազմած կանգնել են կոմիտեի մուտքի մոտ։ Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը Էջմիածնից ոտքով է շարժվել դեպի Երևան։ Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է․ «ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»։ Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զավեշտն այն է, որ եթե պատշաճ հրավիրեն, վստահաբար բոլորը կներկայանան։ Բայց, նեռի սիրտը փառավորվում է շոուներից, շոուն անում է, որ ցույց տա ինչքան ուժեղ է, ինչքան ամենակարող է, դրանով իր թիմակիցներին իր մոտ է պահում ու տողատակով ասում՝ հանկարծ չթպրտաք, իսկ մյուս կարևոր կողմը՝ իր ընտրազանգվածն է՝ հայրենիք ասվածը չհասկացող, փող սիրող, բայց փողատերին ատող, կիսագրագետ և կիսակուշտ, ով առաջ սպասում էր հարևանների կռիվների, մանր-մունր թաղային ռազբոռկաների, իսկ հիմա դրա կարիքը չկա էլ՝ տեսարանն ապահովում է ամենաբարձր մակարդակով։ *** |
«Մարդիկ ճանապարհով գնում են կամ հանգիստ կանգնած են, ո՞ւր եք տանում»,- ասում են քաղաքացիները՝ դիմելով ոստիկաններին։ Բերման ենթարկվածների թիվը հասնում է երկու տասնյակի։ Ըստ փոխոստիկանապետի՝ իրենք հասարակական կարգն են պահպանում։ Լրագրողներն արձանագրեցին, որ քաղաքացիները պարզապես հանգիստ կանգնած էին։ *** |
ՔԿ-ի դիմաց հավաքված կանայք վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Դատել Նիկոլին»։ Մոտ երեք ժամ է՝ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Քննչական կոմիտեում է։ Աջակիցները հավաքվել են ՔԿ-ի բակում։ |