▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյանը՝ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնելու լուրերի մասին

Երեկ համացանցում հայտնվեցին տեղեկություններ, ըստ որոնց «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործընկեր wiwibloggs.com-ը իր էջում ցանկություն է հայտնել, որ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Ըստ եվրատեսիլյան բլոգի՝ Քրիստինե Պեպելյանը ռոմանտիկա և սեքսուալ գրավչություն է ճառագում, ինչպես նաեւ երգչուհին ունի մի շարք մրցանակներ: Նրանք նկատել էին նաեւ, որ երգչուհին սոցցանցերում ունի հետևորդների մեծ բանակ, իսկ վերջերս Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել wiwivision 2015-ի համար:

Այս թեմայի շուրջ անձամբ Քրիստինե Պեպելյանի կարծիքը լսելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ.

«Այս ամենի մեջ ոչ մի պաշտոնական բան չկա, պարզապես այդ կայքը առաջարկել է իմ թեկնածությունը «Եվրատեսիլ 2016»-ում: Ինձ համար դա նույնքան անակնկալ էր, ինչպես եւ բոլորի համար: Ես ինձ շատ շոյված եւ ուրախ եմ զգում, որ նկատել են ինձ»,- նկատեց երգչուհին եւ հավելեց, որ պաշտոնական որեւէ հրավեր նա չի ստացել Եվրոտեսիլի հայաստանյան գրասենյակից.

«Իհարկե, սա չի նշանակում, որ այս անգամ Հայաստանը ես կներկայացնեմ այդ մրցույթում, քանի որ Եվրոտեսիլի հայաստանյան գրասենյակի հետ նման զրույց անգամ չի եղել»:

Իսկ հրավերի դեպքում երգչուհին կմերժի՞, թե կընդունի նման առաջարկը, Քրիստինե Պեպելյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես իմ ներկայությունը մի փոքր քիչ եմ կարծում Եվրատեսիլում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more