ՔԱԿ-ին ենթարկվող քրդական ինքնապաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) հերքել են Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը այն մասին, որ երկրի արևելքում ռազմական ուղղաթիռի կործանումը տեխնիկական անսարքությունների հետևանք է, և ստանձնել են այն պայթեցնելու պատասխանատվությունը:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը ուղղաթիռի պատահական ընկնելու մասին իրականությանը չի համապատասխանում: Այն խոցվել է մեր կողմից մայիսի 13-ին՝ առավոտյան ժամը 04.30-ին Հաքքարի շրջանում, քանի որ պատկանում էր թուրքական գաղութարար զորքերին և գործողություններ էր կատարում քուրդ ժողովրդի դեմ»,- ասված է HPG-ի հայտարարությունում:
HPG-ն նաև նշում է, որ ուղղաթիռի կործանման ժամանակ «մի քանի զինվոր սպանվել են և վիավորվել», իսկ քուրդ մարտիկները կարողացել են վերցնել նրանց զենքը:
Ուրբաթ օրը Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Kobra ուղղաթիռը, որը Հաքքարիի Չուքուրջա շրջանում մասնակցել է հակաահաբեկչական գործողությունների, տեխնիկական անսարքությունների պատճառով կործանվել է: Երկու օդաչուներն էլ զոհվել են: Կատարվում է վթարի հետաքննություն: