▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն ո՞նց պիտի լինի ընդդիմություն, Նիկոլը կա՛մ փախչելու է, կա՛մ ցմահ դատվելու է»․ Վազգեն Սաղաթելյան

.«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄերՁևով» շարժման հաշվետու ժողովն անխոս տպավորիչ էր: Ակնհայտ է, որ Կարապետյանն ունի շատ մեծ ներուժ, որի ճիշտ ռեալիզացիայի պարագայում ընդդիմությունը կունենա ռեալ շանս ազատելու երկիրը էս չարիքից: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր ի թիվս այլ մտքերի ասաց, որ անելու են ամեն բան, որպեսզի ՔՊ-ն կրկին դառնա ընդդիմություն, քանզի նրանք ավելի լավ ընդդիմություն են, քան իշխանություն։ Հասկանում եմ, որ Նարեկը որդեգրել է կոնստրուկտիվ ու ոչ ռադիկալ մոտեցում, բայց կոնկրետ ես լավ չեմ պատկերացնում թե ՔՊ-ն ոնց պիտի լինի ընդդիմություն: Նիկոլը կամ փախնելու ա երկրից, եթե հաջողի, կամ ցմահ դատվելու ա (միայն դատարանները շրջափակելն ու դատավորին սմսով գործից ազատելը բավարար ա մի 10 տարվա համար, էն մնացածն էլ չասեմ): Ալենն ասել ա, որ մնալու ա քաղաքականության մեջ քանի դեռ Նիկոլն ա մնում, էն մնացածը արագ իրար վրա կգրեն, որ ըստ այդմ ոչ մի ՔՊ չի մնա: Նիկոլն էլ գիտի դրա մասին, ուստի ինքը գնալու ա մինչև վերջ, կյանքի կռիվ ա տալու, բացառապես էդ գիտակցումով ա պետք մոտենալ գործընթացին, ոչ մի բարի ավարտ բոլորի համար չի լինելու»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more