«Նախաձեռնությունը գալիս է Էդգար Ղազարյանից։ Էդգար Ղազարյանն անլուրջ մարդ է, ես անլուրջ գործողությունների չեմ մասնակցում»,- «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեմ սկսված իմպիչմենթի գործընթացին մասնակցելու վերաբերյալ հարցին։ Դիտարկմանը, որ պատգամավորները ևս մասնակցում են իմպիչմենթի գործընթացին, հայտնի է, որ «Հայաստան» խմբակցությունը 28 ձայն արդեն պատրաստ է տրամադրել, «Պատիվ ունեմ»-ը ևս պատրաստ է միանալ, Նազարյանն արձագանքել է․ «Ինձ մի՛ դիմեք, «Հայաստան» խմբակցությանը, «Պատիվ ունեմ»-ին դիմեք, դուք ինձ եք դիմում՝ որպես անձ, անհատ, անկախ պատգամավոր, ես ասում եմ՝ ես հայ ժողովրդին ու Հայաստանն էնքան շատ եմ սիրում, որ Էդգար Ղազարյանի նմանների հետ․․․ Եթե նույնիսկ նա ասեր՝ արի՛ գնանք Սևանի ափին 100 ծառ տնկենք, ես չէի գնա, որովհետև այդ ծառերը չէին լինելու, լինելու էին փուշ ու տատասկ։ Նա իմ ու իմ որդու մասին արտահայտվել է էնքան հիմար ձևով, որ ես իր նախաձեռնությանը չեմ ուզում մասնակցել»։ Անդրադառնալով ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանի դեմ է գործընթաց սկսվել, դրա՞ համար եք այդպես արտահայտվում, Նազարյանն ասել է․ «Էդգար Ղազարյանը և նրա հետևում կանգնածները կարո՞ղ են ասել՝ ՔՊ-ից քանի հոգի են մասնակցելու այդ գործընթացին։ Եթե նույնիսկ ՔՊ-ից 25 հոգի միանա, ես էլի չեմ միանա, որովհետև Էդգար Ղազարյանն է նախաձեռնողը»։ |
«ՔՊ-ից 25 հոգի էլ միանա իմպիչմենթին, ես չեմ միանա»․ Գեղամ Նազարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more
more

more

more