▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ականները համարեցին, որ Լևոնի շախմատային պոտենցիալը սպառված է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր հաղթանակները ու հաղթողներին չսիրող, մեր պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանը։
Լևոն Արոնյանին, ով մորական կողմից իմ հայրենակիցն է, Նոյեմբերյանի Դովեղ գյուղից է, մոտիկից ճանաչում եմ, երբ 12 տարեկան էր, շատ եմ շփվել իր, իր ծնողների հետ։ Ուրախությամբ նշեմ, որ Արոնյանը հաղթել է Լաս Վեգասում կայացած մրցաշարում։ ՔՊ-ական իշխանավորները համարեցին, որ Լևոնի շախմատային պոտենցիալը սպառված է, Լևոնն իր նկատմամբ ոչ լավ վերաբերմունքի պատճառով Հայաստանից հեռացավ ԱՄՆ։ ՔՊ-ական իշխանավորների վատ վերաբերմունքի պատճառով մեծանուն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից, սակայն հաջողությամբ հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի ակումբեներից մեկում՝ Միլանի «Ինտերում»։ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է պատերազմում մեր պարտությամբ։ Նրան ու իր թիմին հաղթանակներ ու հաղթողներ պետք չեն, նրանք իշխանության են բերվել Հայաստանը պարտվեցնելու «առաքելությամբ»։ Նրանց դեռևս հավատացողները թող իրենց գլխին դնեն «Դուխով» գրառումով գլխարկները, կրծքի տակ կրեն «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագրերը» և շարունակեն հպարտանալ բոլոր ոլորտներում մեր պարտություններով։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմն» է։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more