ՔՊ-ականնե'ր, ձեր մեջ շունչ կա՞, կարո՞ղ եք ծպտուն հանել գերիների հարցով, անգամ գերեզման չեք ունենալու. Բագրատ Սրբազան
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հատկապես Ռուբեն Վարդանյանի խնդիրներին վերաբերող հատուկ ուղերձով։
«Երեկվանից մեր հասարակությունը տագնապած, ամոթի և անպատվության վիճակում է՝ ականատես լինելով մեր շատ սիրելի Ռուբեն Վարդանյանի խոշտանգված նկարներին․․․ Հանձինս Ռուբեն Վարդանյանի և Արցախի պատանդառված մյուս ռազմաքաղաքաղաքական ղեկավարության՝ հայտնվել ենք այսպիսի վիճակում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում է 2004թ․-ից և մտերիմ է եղել։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ հոկտեմբերին՝ Արցախում, երբ դեռ պետնախարար չէր նշանակվել։
«Մեր վերջին խոսակցությունը տեղի է ունեցել 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական ուժերի կողմից հարձակում տեղի ունեցավ Արցախի վրա, որից հետո Արցախը հայաթափվեց, ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը․․․
Մենք, հավաքական իմաստով, այսօր գտնվում ենք Բաքվի բանտերում։ Մենք կրում ենք այդ ամոթը, քանի որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է այնտեղ։ Մեզ հասնում էին կցկտուր տեղեկություններ, որ նրանք ենթարկվում են աննախադեպ կտտանքների։ Ռուբեն Վարդանյանի երեկվա պատկերները դրա ցայտուն ապացույցն է, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են գտնվում»
«Ցավոք, Ռուբենը դավաճանվեց թե՛ ներսից, թե՛ դրսից։ Այսօր Ռուբենը և մյուս ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվի բանտերում են, և հատկապես Հայաստանի իշխանությունների ու նրա ղեկավարի ուրացման պատճառով են այնտեղ»։