
ՔՊ-ականի «ուխտաերթ» ասելուց հետո Փաշինյանն էլ «ուղտերթ» է գրում «ուխտերթ»-ի փոխարեն
Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրում է․ «Անգրագետ, տգետ, թերուս. եկեղեցի ես «բարենորոգում», բայց տարրական գրագիտություն չունես, ողորմելի։
Զուգընկերուհիդ էլ քո օրին է. մինչև հիմա վստահ է, որ «մեղանչելն» ու «ապաշխարելը» նույն իմաստն ունեն»։
Դիտեք նաև՝
|
Նշենք, որ Մամուլ․am-ը գրում է, որ լուրեր են տարածվել, որ հանձնարարականներ են տրվել պետական համակարգի աշխատակիցներին՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին: Ասում են՝ նույնիսկ Գյումրից են քաղաքացիներ բերվել Երևան: Ենթականերն ամեն ինչ անում են ուխտերթի ընթացքն անխափան ապահովելու համար: Պարեկները Ալեք Մանուկյան փողոցից ու Սայաթ Նովա պողոտայից տարհանել են անգամ քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ տեղափոխելով այլ տարածք: |
***
|
«Լավ եմ արել՝ միացել եմ, դու ո՞վ ես, որ ինձ հարցնես՝ ինչո՞ւ ես միացել»․ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին վրդովվեցրեց լրագրողի հարցը, թե ինչու է միացել եկեղեցու դեմ պայքարին։ «Լավ եմ արել, քեզ ո՞վ ա էդ իրավունք տվել ինձ հարցնես, ով որ տվել ա՝ ղալաթ են արել։ Դուք վնաս եք տալիս մեր երկրին»,- շարունակեց Սուքիասյանը։ Իսկ ադրբեջանական բենզին բերողները ու մեր հանրությանը ադրբեջանական բենզինին սովորեցնողները վնաս չեն տալի՞ս, արձագանքեց լրագրողը։ «Եթե դուք կուսակցական չեք, նշանակում է՝ պրովոկատոր եք, խաբեբա եք, ստախոս եք։ Իսկ նորմալ ա՞, որ սրանից-նրանից փող ես վերցնում, որ գնաս պրովոկացիա անես»,- վիրավորեց ՔՊ-ական պատգամավորը։ Դիտեք նաև՝ |


