▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայհոյում էր, հաղորդման հիմք ընդունեք»

«Այսօր ԱԺ–ում, երբ որ մուտք էիք գործում շենք, այդ պահին ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ, հայհոյանքներ էր, հայհոյողը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր։ Խնդրում եմ այս միջադեպը որպես հանցագրծության մասին հաղորդում ընդունել»,– ճեպազրույցի ժամանակ լրագրողն ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։

Ի պատասխան նա ասաց, որ լրագրողն արդեն նախնական իրավական գնահատակ է տվել, արդեն հանցանքի մասին փաստացի հաղորդում է տալիս․ «Օրենքը, ըստ էության, հանցագրծության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում․ պետք  է լինի պատշաճ, պետք է լինի համապատասխան ռեկվիզտներ և այլն։ Մամուլում, ի տարբերություն նախկին օրենքի, զետեղված հրապարակումներն իմպերատիվ պահանջ չի, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում։ Ինքը կարող է դիտվել, բայց առնվազն պետք է ուսումնասիրվի ձեր կողմից նշված տեսագրությունները»,– նշեց նա։

ՔԿ նախագահը հավելեց, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ–ում․ «Կուսումնասիրենք, կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

***

Լրագրողների հետ զրույցում Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն անդրադարձավ դիտարկմանը, որ այսօր նիստի ընդմիջմանը ջերմ զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի հետ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ էին քննարկում, արդյո՞ք Դավոյանը խնդրել է կարճել ՔԿ-ում քննվող այն գործը, որտեղ ինքն ունի վկայի կարգավիճակ։

ի պատասխան՝ Պողոսյանն ընդգծեց, որ որևէ անձից որևէ կաշկանդվածություն չունի, և չգիտի՝ ինչ գործի մասին է խոսքը։

«Մենք գործով, որևէ կոնկրետ քրեական վարույթով կամ առանձին վարույթների վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել, չենք ունենալու։ Ինչ քննարկում ունեցել ենք, եղել է՝ հրապարակային»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով՝ անձը, եթե վկայի կարգավիճակով է, ի՞նչ կարճման մասին է խոսքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more