▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քույր և եղբայր Արմենակյանների սպանության մեջ կասկածվողը ինքնասպան է եղել

 

Արտակարգ դեպք Երևանում. ինքնասպան  է եղել Անաստասավանում նախկին ընկերուհուն և նրա եղբորը սպանած 25-ամյա կասկածյալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 մանկական հիվանդանոցի հարակից ձորակում տղամարդու կախված դի կա:

Ոստիկաններն ոււ քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանի դին:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կախված տղամարդը կասկածվում էր այսօր` մայիսի 13-ին, առավոտյան Մաշտոց վարչական շրջանում քույր և եղբայր` Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more