▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի նկատմամբ իրավական գործընթացում չեմ տեսնում քաղաքական ուղղակի գործողություններ. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ,  նախքան «Մարտի 1»-ի մասին խոսելը, նախ պետք է վեր հանել դրան նախորդած մի շարք իրադարձություններ:

««Մարտի 1»-ը  տրամաբանական շարունակությունը դարձավ բազմաթիվ գործողությունների։ Կարելի է ասել, որ «Մարտի 1»-ը հասունացած մի գործընթաց էր՝ որպես ավտորիտար բռնապետությանն անցնելու քայլ, ինչը մոտեցրեց «Սասնա Ծռերի» գործողությունները։

 

 

 

Կարծում եմ՝ «Մարտի 1»-ը ավտորիտար համակարգի անցնելու քայլ էր, որին նախորդել են տարբեր տրամաչափերի մարտիմեկեր․ օրինակ  եկեք հիշենք 1996 թվականին հնչած կրակոցները, ԱԺ պատգամավորի ծեծը․ այնպես որ «Մարտի 1»-ի բացահայտմանը հասնելու համար պետք է նախևառաջ դրա պատճառա-հետևանքային կապն ամբողջությամբ ուսումնասիրել, իսկ չգիտեմ հիմա այդպիսի ուսումնասիրություն տարվո՞ւմ է, թե՝ ոչ»,- այսօրվա ասուլիսում  նշել է Հրանուշ Խառատյանը: 

 

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more