▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննության արդյունքում՝ ծանր հանցագործության գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ

Արման եւ Արմեն Սարգսյան եղբայրների կողմից նախնական համաձայնությամբ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2015 թվականի ընթացքում «Օրթոպեդիայի եւ վնասքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը, իր ընկերոջ միջոցով փորձել է պաշտոնատար անձին 6 հազ. ԱՄՆ դոլար գումար փոխանցել, որպեսզի վերջինս իր լիազորությունների շրջանակում նշանակի իրեն ավելի բարձր պաշտոնի, սակայն ընկերը պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով վերցրել է հիշյալ գումարը եւ խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է այն:
Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում վերոհիշյալ գիտական կենտրոնի նույն աշխատակիցը, տարբեր անձանցից անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, իսկ այլ անձինք իրացրել են դրանք:
Նկատի ունենալով, որ հիշյալ քրեական գործի նյութերով հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով՝ խոշոր չափի գումար հափշտակելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցներ ապօրինի իրացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրաբար կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, որոնք կապված չեն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ գործով մեղադրյալների կատարած հանցագործության հետ եւ կատարվել են այլ անձանց կողմից, ուստի որոշում է կայացվել քրեական գործի նյութերով հարուցել նոր քրեական գործ եւ ուղարկել ըստ քննչական ենթակայության:  
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է եւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Արմեն եւ Արման Սարգսյան եղբայրներին մեղադրանք էր առաջադրվել, վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Հիշյալ գործի նյութերով վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ հարուցվել էր նոր քրեական գործ, որի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 332-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանին (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) մեղադրանք էր առաջադրվել, եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more