▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչն է իմ փոխարեն գրել ցուցմունքը. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկա ԱԱԾ-ական

armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց ԱԱԾ աշխատակից Արթուրը Հակոբյանը: Վերջինս սույն գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ մականունով հայտնի) մորաքրոջ որդին է:

Վկա ԱԱԾ-ականը դատարանին հայտնեց, որ դեպքի մասին ոչինչ չգիտի: Իրեն հարցաքննել են, ինքը նշել է, որ դեպքից տեղյակ չէ, սկսել են ներկայացնել դեպքը: «Ես, ճիշտն ասած, ասացի, որ չեմ հավատում նման բան իրենցից»,- ասաց վկան՝ նշելով, որ իրեն տեսագրություններ են ցույց տվել, սակայն դրանում ոչինչ չի երեւացել: Նա նաեւ նշեց, որ մինչեւ իր հարցաքննության գնալը քննիչն արդեն գիտեր, որ Սարգիս Գրիգորյանն իր մորաքրոջ որդին է:

Մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Ըստ հրապարակված ցուցմունքի՝ վկան նախաքննական ցուցմունքում ասել էր, որ տեսագրություններից մեկում երեւում է մորաքրոջ որդին, մինչդեռ դատարանում կրկնեց, որ ինքը չի տվել այդ ցուցմունքը, քննիչն է գրել, ինքն էլ վերջում ստորագրել է: Դատավորը վկայից հետաքրքրվեց՝ նախաքննական ցուցմունքը ճի՞շտ է, թե՞ ոչ, ի պատասխան վկան պնդեց. «Տեսանյութում ոչ մեկին չեմ տեսել ես… ես չեմ հիշում` երեկ ինչ եմ կերել»: Դատավորն էլ դիտողություն արեց, թե ինչու է մորաքրոջ տղայի վրա ցուցմունք տվել. «Այ քեզ բան, դու էլ մեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցն ես»,-նկատեց դատավորը: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more