▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչը կաշառք է պահանջել՝ քրեական պատասխանատվության չենթարկելու համար

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր,Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվողքրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեականգործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականիսեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

Կաշառքի գումարը չտալու դեպքում քննիչը սպառնացել է իրեն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց ինքը հրաժարվել է վերջինիս կաշառք տալուց: Քննիչը քրեական գործով կեղծիքներ է կատարել իր կողմիցխարդախություն կատարելը հիմնավորելու համար, որից հետո իր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտել է և այն ուղարկել դատարան:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more