▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի հոր մասին ֆիլմ է նկարահանվում. դերակատարները հայտնի են

Ամերիկյան The Huffington Post-ը հայտնում է, որ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հոր` անվանի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի մասին ֆիլմ է նկարահանվում:

Խոսքը «Ամերիկյան հանցագործություն» սերիալի նոր սերիայի մասին է` «Ժողովուրդն՝ ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի»: Ժամանակին հենց մարզիկ Սիմփսոնի պաշտպանությամբ էր Ռոբերտ Քարդաշյանը հռչակ ձեռք բերել:

Աղբյուրը հրապարակել է առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից, որոնցում երևում է, թե ովքեր են մարմնավորում ամերիկահայ իրավաբանին և նրա կնոջը` ապագա հեռուստաաստղ Քրիս Ջեներին: Այդ դերերը ստանձնել են համապատասխանաբար Դեյվից Շվիմերը և Սելմա Բլերը:

Ինքը` 59 - ամյա Քրիս Ջեները գոհ է դերասանների ընտրությունից: Ավելին` օրերս նա սելֆի էր արել Սելմա Բլերի հետ, երբ նրան տեսել էր բարձրախարհիկ երեկույթներից մեկի կարմիր գորգին: Սելման իր հերթին Քրիսին պատմել է նրա նախկին ամուսնու մասին իր իմացածը:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more