▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեսաբահայերը լքել են Հայաստանը

«Չնայած երբեմն ռմբակոծություններ են լինում, բայց  1.5 տարի է, որ Քեսաբ ենք վերադարձել: Նրանք ովքեր Հայաստան էին եկել, Հալեպ էին գնացել, վերադարձան, ինչը ուրախալի է: Հիմա բնակիչների թիվը 2500 է: Եկեղեցին նորոգվեց, դպրոցը բացվեց, մարդիկ զբաղվում են հողագործությամբ, բայց քանի որ զբոսաշրջային վայր է, ցավոք, զբոսաշրջիկ չկա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լնցյանը:

Անդրադառնալով Համահայկական ամառային վեցերորդ խաղերին՝  Շանթ Լնցյանը նկատեց.

«Մեզ համար երազ էր Համահայկական խաղերին մասնակցելը: Մեր թիմը բաղկացած է 17 հոգուց, որոնք հիմնականում մինչև 20 տարեկան երիտասարդներ են: Արդեն երկու բրոնզե մեդալ ենք նվաճել»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Մեզ համար երազ էր Համահայկական խաղերին մասնակցելը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նա:
Նա տեղեկացրեց, որ Քեսաբի թիմը բաղկացած է 17 հոգուց, որոնք հիմնականում մինչև 20 տարեկան երիտասարդներ են:
«Մեր թիմն արդեն նվաճել է երկու բրոնզե մեդալ: Դա մեզ համար շատ ուրխալի է»,-նշեց Շանթ Լնցյանն՝ ընդգծելով, որ իրենց համար շատ դժվար էր խաղերին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more