▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քայլ՝ ՀԷՑ-ին մենաշնորհից զրկելու ուղղությամբ

Քայլ՝ ՀԷՑ-ին մենաշնորհից զրկելու ուղղությամբ. պետական կարգավորողը որոշել է էլեկտրաէներգետիկայի ոլորտում խոշոր օպերատորի լիցենզիան երկարաձգել մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը, սակայն վերապահումով 

Եթե նախկինում ՀԷՑ-ը և ցանցի օպերատոր էր, և էլեկտրաէներգիա էր վաճառում սպառողներին, ապա էլեկտրաէներգիայի շուկայական մոդելի ներդրմամբ ցանցի օպերատորը կմնա միայն ինքը, բայց էլեկտրաէներգիայի մի քանի մատակարար կլինի, որոնք որոշակի գումար կվճարեն ցանցից օգտվելու համար։ 

Բիզնեսին էլեկտրաէներգիան վաճառվելու է շուկայական գներով, սակայն տնային տնտեսությունները ցանկության դեպքում կարող են օգտվել ֆիքսված սակագներից։ Նրանց համար շուկայում կմնա երաշխավորված մատակարարը, առայժմ՝ ՀԷՑ-ը. Առայժմ այդպիսին են մնում «Հայաստանի էլեկտրական ցանցերը», սակայն 2029 թվականից մատակարարը կընտրվի մրցույթով։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more